ԹԵՍՏ. ընտրեք կախարդական լապտերն ու իմացեք՝ ով կամ ինչն է ձեզ օգնում

Կյանքում ցանկացած մարդու ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան օգնում է։ Իսկ ո՞վ կամ ի՞նչն է օգնում ձեզ։ Ընտրեք լապտերն ու կարդացեք պատասխանը։

1

Ձեզ օգնում է շփումը։ Հնարավոր է՝ մտերիմ մարդիկ դժվար իրավիճակներում ձեզ աջակցում են, տալիս են օգտակար խորհուրդներ։ Ձեզ սիրում ու գնահատում են ձեզ ուրախ ու թեթև բնավորության, կենսախնդության համար։

2

Ձեզ օգնում է կին։ Դա կարող է լինել ձեր մայրը, քույրը կամ մտերիմ ընկերուհին, բայց նա միշտ ձեր կողքին է ու հոգ է տանում ձեր մասին, ինչպես և դուք՝ նրա։ Նա միշտ կկանգնի ձեր կողքին ու կաջակցի ձեզ ամեն գործում։

3

Ձեզ օգնում է ինքներդ ձեր հանդեպ խստությունը։ Դուք պերֆեկցիոնիստ եք։ Միշտ փորձում եք ավելի լավը դառնալ։ Ձեր բոլոր գործերն արվում են մանրակրկիտ ու լավ։ Դուք փորձում եք ինչքան հնարավոր է շատ իմանալ, ձեզ հետաքրքրում են նոր ձեռքբերումները։ Դուք հարգում եք ձեզ ու ձեզ շրջապատող մարդկանց, և դա շատ է օգնում ձեզ։

4

Ձեզ օգնում են ձեր էմոցիաները։ Դուք տխրություն չեք պահում ու չեք ամաչում ուրախանալուց։ Փակ մարդ չեք։ Չունեք թաքնված վախեր և հույզեր։ Ապրում եք թեթև ու ազատ կյանքով և անկեղծ մարդ եք։

5

Ձեզ օգնում է ձեր ուշադրությունը։ Դուք չեք սավառնում ամպերում ու չեք տարվում դատարկ երազանքներով։ Հազվադեպ եք հիասթափվում։ Ամենը, ինչ անում եք, սովորաբար հօգուտ ձեզ է լինում, որովհետև մի բան անելուց առաջ դուք լավ մտածում եք այս գործի բոլոր պլյուսների ու մինուսների մասին։

6

Ձեզ կյանքում օգնում է ձեր աշխատասիրությունը։ Դուք ծույլ մարդ չեք. միշտ շատ եք աշխատում, ու դա ձեզ օգուտ է բերում։ Դուք շատ բան եք կարողանում անել։ Ձեզ հարգում են, ուզում են նմանվել, ու դա ձեզ շատ է դուր գալիս։ Դուք գիտեք, որ դուք արժանացել եք այն ամենին, ինչ ունեք, ձեր աշխատասիրության ու կյանքի հանդեպ լուրջ վերաբերմունքի շնորհիվ։

ԹԵՍՏ. ընտրեք կախարդական լապտերն ու իմացեք՝ ով կամ ինչն է ձեզ օգնում