Կեցցե՛ս, hա՛յ ժողովուրդ. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.

«Այսօր հատկապես երջանիկ եմ իմ ժողովրդի համար:

Մի քանի շաբաթ Հայաստանի ողջ տարածքում տեղի ունեցած խաղաղ և ժողովրդական շարժումներից հետո մեր երկիրն աշխարհին օրինակ ցույց տվեց, թե ինչպես է պետք լսելի դարձնել ժողովրդի ձայնը:

Ցանկանում եմ, որ Հայաստանը դառնա այն վայրը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կունենա լավագույն հնարավորություններն իր երազանքները կյանքի կոչելու համար:

Կեցցե՛ս, hա՛յ ժողովուրդ», — գրել է Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը գրառմանը կից նաև այս լուսանկարն է հրապարակել:

Կեցցե՛ս, hա՛յ ժողովուրդ. Հենրիխ Մխիթարյան