Ամուսնանալ կոբրայի հետ. տարօրինակ ընտրություն է, բայց տղան և կոբրան երջանիկ են ամուսնական կյանքում և ոչ միայն

Մեր ժամանակներում շատ երկրներում ամուսնանալ սիրելիի հետ կարելի է բոլորին: Սակայն սարսափելի է, երբ սիրելին այնքան էլ նորմալ մարդ չէ կամ ընդհանրապես մարդ չէ․․․

Շատ տարօրինակ է, որ մարդիկ զգացմունքներ են ունենում առարկաների հանդեպ, ինչպես մարդու հանդեպ:

Ամուսնություն այծի հետ

74-ամյա բրազիլացին որոշեց, որ իր տարիքը չի կարող խանգարել սիրելիի հետ ամուսնության հարցում: Նրա սիրելին այծիկ Կարմելիտան էր: Հետաքրքիր է, որ նա երջանիկ է ամուսնական կյանքում արդեն երկու տարի, իսկ ինչ վերաբերում է սեքսին, ծերունու համար դա կարևոր չէ, նա Կարմելիտային սիրում է առանց դրա:

Կոբրա

Ասիացի տղան, ընկերուհու մահը չհաղթահարելով, որոշել էր, որ նա վերածնվել է օձի տեսքով: Նրա կարծիքով՝ օձը շատ նման էր իր ընկերուհուն: Ընկերները շատ վատ էին վերաբերվում այդ տարօրինակ քայլին, բայց հետագայում հասկացան, որ տարօրինակ կերպով օձն ագրեսիա երբևէ չի ցուցաբերել տղայի հանդեպ:

Տիկնիկ

Երբ բժիշկները տեղեկացնում են երիտասարդին, որ նա մահանում է քաղցկեղից, նա որոշում է, որ մինչև մահը պետք է ամուսնանա, բայց քանի որ հարաբերություններ և սիրած մարդ չուներ, նա որոշում է ամուսնանալ տիկնիկի հետ:

Դիակ

Թայլանդում մի երիտասարդ ամուսնացել է իր ընկերուհու դիակի հետ: Դա և՛ հարսանիք էր, և՛, միևնույն ժամանակ, թաղում: Նա այդ քայլն արել է, որովհետև մեղավոր է զգացել իրեն: Մինչև մահանալն աղջկա արած ամուսնության առաջարկը նա մերժել էր և հիմա՝ նրա մահից հետո, որոշել էր քավել մեղքը:

Ամուսնանալ կոբրայի հետ. տարօրինակ ընտրություն է, բայց տղան և կոբրան երջանիկ են ամուսնական կյանքում և ոչ միայն