Երեխան արցունքներն է սրբում, վարչապետը ձեռքից վերցնում է հեռախոսը` ինքն է սելֆի անում տղայի հետ

Արցախում մի շիրմաքար բավական անհարմար դիրքով է, Նիկոլ Փաշինյանը ծաղիկ է դնում, փորձում է դուրս գալ, մինչ թիկնապահը կողմնորոշվում է ոնց օգնի, վարչապետին է մոտենում 12-13 տարեկան մի պատանի. «Բարև ձեզ պարոն Փաշինյան», օգնում է վարչապետին, որ բարձրանա, սեղմում է ձեռքը, հետո չի կարողանում զսպել իրեն ու լացելով գրկախառնվում.«Շնորհավորում եմ Ձեզ…»։

Ենթադրում եմ, գուցե զոհվածի երեխան է, հետո ուզում է սելֆի անի, բայց զուգահեռ նաև արցունքներն է սրբում, վարչապետը ձեռքից վերցնում է հեռախոսը ինքն է սելֆի անում տղայի հետ։ Խելացիները թող ասեն հիմա էլ սենտիմենտալ ենք դարձել, իսկ ես կասեմ’ այնքան պարզ, մարդկային վերաբերմունք չենք տեսել իշխանավորների կողմից, որ այն ինչ կատարվում է ֆանտաստիկա ու երազ ենք համարում։ Հիմա մեր աչքը շոյվում նման տեսարաններից, հուսով եմ հետո կսովորեք, այնքան շատ կտեսնենք։

Լիլիթ Եղիազարյան. Ֆեյսբուք:

Երեխան արցունքներն է սրբում, վարչապետը ձեռքից վերցնում է հեռախոսը` ինքն է սելֆի անում տղայի հետ