Հումորներ, որոնք հորինվեցին Թավշյա հեղափոխության օրերին

Անխնա տարածելու  դուրս ենք գրել հումորներ, որոնք ստեղծվել են Թավշյա հեղափոխության օրերին։

© Ոստիկանը պատանուն.
— Ապեր ջան ձերոնք գիտե՞ն որ ստեղ ես։
— Հա, բա ձերո՞նք։

© Ցուցարարների պաստառ Վանաձորում.
Սերժ լա դենը։

* Հայ Հեղափոխական Դաշնակցությունը դեմ է հայերի հեղափոխությանը։

Այս մեքենան շատ դանդաղ մոտենում է ցուցարարներին և ոնց որ թե ուզում է փչանալ։
© լրագրող

ՀՀԿ դու քաշվար, Հոկտեմբերյանը քաշած գալիսա։
© Հոկտեմբերյանցի ցուցարարներ

Էդ ձեր դասադուլները դասերից հետո արեք։
© Գալուստ Սահակյան

© Ցուցարարը Ազատություն TV-ի ուղիղ եթերին.
— Իռա 1-ի կողմերը տուն կգամ։

© Ցուցարարը ոստիկանական պատնեշին.
— Աշոտ, աաայ Աշոտ, տատդ էլա ստեղ, չխփես։

* Հիմա չհասկացանք, ՍԱՍ-ի Արտակ է թե Արտակ ՍԱՍ-ի։

* Երևանում — Նիկոլ, Նիկոլ։ Գյումրիում — Նիգոլ, Նիգոլ։

* Նորից չեն մերժում, մերժում են կրկին։

* Էս ՀՀԿ-ն չի պատկերացնում ինչի են ընդունակ 10 օր մանիկյուրի գույն չփոխած աղջիկները։

Հրապարակում հնարավոր չէ հավաքվել 100000 մարդ, առավել ևս 40000 մարդ։
© Գալուստ Սահակյան

* Սերժը էնքան չէր բանակցել, որ շուտ պրծավ։

* Ոստիկանները բերման են ենթարկել Շմայսի անձնակազմից 2 հոգու, շփոթելով մարդկանց հետ։ 😂

© Ոստիկանը աղջիկ ցուցարարին.
— Վահանից 5 քայլ հետ կանգնեք։
— Վահանն ովա՞

© Գյումրիի երթերից մեկի ժամանակ անցնում են գերեզմանների մոտով.
— Միացեք, ինչղ քվեարկել եք, էնպես էլ եկեք մերժեք։

* Լֆիկը փախել է Ֆրանսիա, անունն էլ փոխել՝ Samuel le Fique:

Ախր ոնց կարա մարտի 1 լինի, արդեն ապրիլի 22-ն ա։
© Գալուստ Սահակյան

* Միակ բանը որ Սաշիկը չկիսեց, ժողովրդի ուրախությունն էր։

Աժժ ջան ես հանրապետական չեմ, կնիկսա հանրապետական։
© Սամվել Ալեքսանյան

Նիկոլ, հիշում ես չէ՞, ինձ մենակ քաչալացնում ես։
© Շմայս

* Սաշիկը որ իմանար 7 %-ը այսքան շատ է, էդքան փայ կմտներ։

Աշոծյան քեզ ո՞նց սիրենք, դու սիրելու բան ես որ սիրենք։
© Էդմոն Մարուքյան

* Ժամանակին որ Սերժի մերը Սերժի հորը մերժեր, մենք հիմա Սերժին չէինք մերժի։

Հա բայց ինչի՞ իմիննոյ Նիկոլը։
© Սեյրան Սարոյան

* Մայիսի 1-ի ընտրություններից հետո նոր ֆիլմ.
55 оттенков серЖого.

* Պուտին, Օբաման ու Սերժը անեկդոտներից մենակ Պուտինն է փրկվել։

* — Քուրիկ ջան դեմքդ ծանոթա։
— Ո՞ր փողոցն ենք փակել իրար հետ։

* 5-10 տարեկան երեխաներով փողոց են փակել, մեկը մեքենայով մոտենում է։
— երեխեք ջան թողեք անցնեմ, ձեզ բոլորիդ մառոժնի կառնեմ։
երեխաներից մեկը.
— երեխեք չենք բանակցում, մենք խաղաղ ցուցարար ենք։

* Հայաստանը առաջին անգամ ունեցավ գեղեցիկ ու համեստ առաջին տիկին։

* Նիկոլը արդեն 3 ժամ եղավ վարչապետ է, բայց Նաիրիտը հլը չի աշխատում… սաղ սարքած էր։

Հումորներ, որոնք հորինվեցին Թավշյա հեղափոխության օրերին