Նազենի Հովհաննիսյանը Սեւանից նոր լուսանկար է հրապարակել

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում 35-ամյա հաղորդավարուհին գտնվում է Սեւանում:

Սեւանա լճի ափին լուսանկարված Նազենին անգլերեն լեզվով գրել է հետևյալ մեկնաբանությունը. «Չքնաղ Հայաստանը: Անհատների աշխարհ… Սուրբ վայր, որը կոչվում է Մաշտոցներ»: Իսկ հեշտեգներում նշել է «զարմանահրաշ, Հայաստան, 2018» բառերը:

Ավելի վաղ դերասանուհին սոցցանցերի իր էջում լուսանկարներ էր տեղադրել, որին կից գրել էր. «Երուսաղեմի Սբ. Հարության տաճարում՝ Տիրոջ գերեզմանի առջև Արցախի դրոշն է. …երբեմն ճշմարտությունը գոռալ է պետք, երբեմն՝ ԼՌԵԼ… #Հավատքի ուժն է զորեղ ու Մարդ մնալու կարողությունը. խաղաղություն մեր Երկրին ու մարդուն: Մեր Հերոսներին՝ հավերժ փառք: Մեր Զինվորին՝ անփորձանք ծառայություն ու ժպտադեմ վերադարձ»:

Նազենի Հովհաննիսյանը Սեւանից նոր լուսանկար է հրապարակել