Բաց նամակ՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Սիրելի՛ պարոն Վարչապետ,

Ձեզ են դիմում Եվրոպայում բարձրագույն կրթություն ստացող Հայաստանի թավշյա ոչ բռնի հեղափոխության ակտիվ մասնակցություն ունեցած հպարտ հայաստանցի ուսանողներ:

Տեղեկացանք Վալերի Օսիպյանի նշանակման մասին և մեծ ոգևորություն ապրեցինք, բայց դրանից անմիջապես հետո սկսեցին տեղեկություններ շրջանառվել այն մասին, որ նորանշանակ ոստիկանապետն ուզում է Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին վերանշանակել նույն պաշտոնում, միանգամից հիասթափություն:

Ինչու հիասթափություն՝ խնդրում ենք ուսումնասիրել Գրիշա Վիրաբյանը ընդդեմ Աշոտ Կարապետյանի գործը, կարծում եմ կհամաձայնվեք, որ նման արատավոր երևույթները չպետք է գործ ունենան ոչ մի տեղ:

Մենք վստահ ենք, որ դուք հետևողական կլինեք, որ նման երևույթները տեղ չունենան մեր հասարակության մեջ, իսկ մենք այս և նմանատիպ այլ ինֆորմացիաներով կտեղեկացնենք Ձեզ սրանով մեր փոքր աջակցություն տալով Ձեր արդյունավետ աշխատանքին:

Եվ ինչպես ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ 21-րդ դարը մերն է լինելու:

ԴՈՒԽՈՎ»:

Բաց նամակ՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին