Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը՝ փոխվարչապետ

Քիչ առաջ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ ըստ որոնց՝ Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ, իսկ Տիգրան Ավինյանը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ:

Ներկայացնում ենք հրամանագրերի տեքստերն ամբողջությամբ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Արարատ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ նշանակել առաջին փոխվարչապետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»,

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Տիգրան ԱՎԻՆՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»

Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը՝ փոխվարչապետ