«Հայի վրա ձեռք բարձրացնողի ձեռքն այնպես պետք է ջարդվի, որ չկարողանա զուգարանի թղթից օգտվել». Վովա Վարդանովը՝ իրենց կազմակերպության մասնագետի կալանավորման մասին

«Նա մեր կրակային մասնագետներից մեկն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ողջ մնալու արվեստ» հասարակական կազմակերպության նախագահ, առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովը՝ խոսելով իրենց կազմակերպության ուսուցիչներից մեկի՝ ԱԱԾ-ի կողմից բացահայտված գործում ներգրավված լինելու մասին:

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակում եղավ, որ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված ՀՀ-ում վախի մթնոլորտ ձևավորելու նպատակով հանցավոր համագործակցություն ստեղծած խմբի գործով կալանավորվածներից մեկը՝ Գնել Հովհաննիսյանը, Վ. Վարդանովի հ/կ-ի անդամ է:

«Գնելը կուրսանտներին դիպուկահարի աշխատանք էր սովորեցնում՝ կրակել, քողարկավորվել, չերևալ հակառակորդի աչքին: Կարճ ասած՝ ինքը շատ պիտանի մարդ էր: Ցավոք, եթե այդ ամեն ինչն իրականություն է, պնդում եմ, որ հայի վրա ձեռք բարձրացնողը պետք է պատժվի երկար տարիներ, այնպես պետք է ձեռքը ջարդվի, որ չկարողանա զուգարանի թղթից օգտվել»,- նշեց Վ. Վարդանովը:

Հարցին՝ սպասելի՞ էր նրանից նման արարք, Վ. Վարդանովն այսպես պատասխանեց. «Շատ զարմացած եմ: Ինձ թվում էր՝ ինքը գոնե իմ հետ շփվելով՝ իմ ազդեցություն իր վրա մեծ է, բայց շատ զարմացած եմ»:

«Հայի վրա ձեռք բարձրացնողի ձեռքն այնպես պետք է ջարդվի, որ չկարողանա զուգարանի թղթից օգտվել». Վովա Վարդանովը՝ իրենց կազմակերպության մասնագետի կալանավորման մասին