Ծնվել է Ֆելիքս Խաչատրյանի և Գոհար Պարույրյանի առաջնեկը

Ծնվել է Ֆելիքս Խաչատրյանի և Գոհար Պարույրյանի առաջնեկը. այս մասին նորաթուխ հայրիկը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: Ծնողները երեխային հետաքրքիր անուն են տվել՝ Ֆելիքս Լույս Խաչատրյան Պարուրյան կրտսեր: Երեխան ծնվել է 3 կգ, 399 գրամ:

Դեռ ամիսներ առաջ BlogNews.am-ին տված բացառիկ հարցազրույցում Գոհարը նշել էր. «Ուզում ենք դնել հայրիկի անունով՝ Ֆելիքս Խաչատրյան կրտսեր, չնայած դեռ ընտրությունը վերջնական չէ: Ավելի շատ ես եմ այդպես ուզում, քան Ֆելիքսը։ Նախ՝ իմ սիրելի անունն է և իմ սիրելի տղամարդու: Իհարկե, մտածում ենք նաև երկու անունով կոչել, բայց մեզ մոտ այդ տարբերակն ընդունված չէ: Շատ եմ ուզում նրան անվանակոչել Ֆելիքս Խաչատրյան-Պարույրյան կրտսեր: Ֆելիքսը երբեմն ասում է՝ գուցե ուրիշ անո՞ւն դնենք, բայց ես բալիկիս հետ խոսելիս Ֆելիքս եմ ասում և կարծում եմ՝ արդեն սովորել է այդ անվանը»:

Ծնվել է Ֆելիքս Խաչատրյանի և Գոհար Պարույրյանի առաջնեկը