Ով է առաջին ներդրողը Նոր Հայաստանում

ՀՀ վարչապետ ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել և լուսանկար հրապարակել.

«Առաջին ներդրողը Նոր Հայաստանում.
Ռուբեն Վարդանյանը Դիլիջանում 35 մլն դոլար կներդնի՝ կստեղծվի 1070 աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան»:

Հիշեցնենք՝ Դիլիջանի առողջարանային համալիրի զարգացման համար Կառավարություն են ներկայացվել ներդրումային ծրագրեր, որոնց միջոցով քաղաքային լճի հարակից տարածքները կբարեկարգվեն, կձևավորվի տուրիստական նոր գոտի, քաղաքային զբոսայգին ամբողջությամբ կբարեկարգվի, կարգի կբերվի նաև մարզահամալիրը:

Այս չորս ծրագիրը գնահատվել է 15,6 մլրդ դրամ և աշխատանքների կատարման համար սահմանվել է 60 ամիս ժամկետ: Փաստորեն, ծրագրերից մեկն իրականացնելու է Ռուբեն Վարդանյանը:

Ով է առաջին ներդրողը Նոր Հայաստանում