Պրոֆեսորն ասաց, որ Աստված գոյություն չունի. Ուսանողի պատասխանն անգերազանցելի էր

Մի անգամ համալսարանի պրոֆեսորը, ով աթեիստ էր, մի ուսանողի հարց տվեց:

Պրոֆեսոր – Աստված լա՞վն է:

Ուսանող – Այո:

Պրոֆեսոր – Իսկ սատանա՞ն:

Ուսանող – Ոչ:

Պրոֆեսոր – Ճիշտ է: Իսկ ասա ինձ տղաս, երկրի վրա չարը գոյություն ունի՞:

Ուսանող – Գոյություն ունի:

Պրոֆեսոր – Չարը ամենուրեք է, այդպես չէ՞: Եվ Աստված ստեղծել է ամեն ինչ, ճի՞շտ է:

Ուսանող – Այո:

Պրոֆեսոր – Ապա ո՞վ է ստեղծել չարը:

Ուսանող – …

Պրոֆոեսոր – Երկրագնդի վրա կա անճոռնիություն, ստորություն, հիվանդություններ, անտեղյակություն:

Ամենը կա, ճի՞շտ է:

Ուսանող – Այո, պարոն:

Պրոֆեսոր – Ապա ո՞վ է դրանք ստեղծել:

Ուսանող – …

Պրոֆեսոր – Գիտությունն ապացուցում է, որ մարդն ունի հինգ զգայարաններ, որպեսզի ընկալի շրջակա միջավայրը: Ասա ինձ տղաս, դու երբևէ տեսե՞լ ես Աստծուն:

Ուսանող – Ոչ, պարոն:

Պրոֆեսոր – Ասա մեզ, դու լսե՞լ ես Աստծուն:

Ուսանող – Ոչ, պարոն:

Պրոֆեսոր – Դու երբևէ զգացե՞լ ես Աստծուն, համը գիտե՞ս, հոտ քաշե՞լ ես:

Ուսանող – Վախենամ, որ ոչ, պարոն:

Պրոֆեսոր – Եվ դու մինչև հիմա հավատու՞մ ես նրա գոյությանը:

Ուսանող – Այո, հավատում եմ:

Պրոֆեսոր – Ելնելով ստացված արդյունքներից, գիտությունը կարող է հաստատել, որ Աստված չկա: Դու կարո՞ղ ես հակասել սրան:

Ուսանող – Ոչ, պրոֆեսոր, ես միայն հավատ ունեմ:

Պրոֆեսոր – Ճիշտ այդպես: Հավատը՝ դա գիտության գլխավոր խնդիրն է:

Ուսանող – Պրոֆեսոր, իսկ ցուրտ գոյություն ունի՞:

Պրոֆեսոր – Այդ ի՞նչ հարց է: Իհարկե, գոյություն ունի: Դու երբեք չե՞ս մրսել:

Մյուս ուսանողները ծիծաղեցին երիտասարդի հարցի վրա:

Ուսանող – Իրականում, պարոն, ցուրտ գոյություն չունի: Ֆիզիկայի օրենքին համաձայն, այն, ինչը մենք համարում ենք ցուրտ, իրականում հանդիսանում է տաքության բացակայությունը: Մարդուն կամ առարկային կարելի է ուսումնասիրել այն հիման վրա, թե արդյոք նա ունի կամ տալիս է էներգիա: Բացարձակ զրո (-273 աստիճան Ցելսիուս). Տաքության բացարձակ բացակայություն: Բոլոր նյութերը այդ ջերմաստիճանի դեպքում դառնում են իներտ և անկարողունակ արձագանքելու: Ցուրտ գոյություն չունի: Մենք ստեղծել ենք այդ բառը, որպեսզի նկարագրենք այն, ինչ զգում ենք տաքության բացակայության դեպքում:

Լսարանում լռություն տիրեց:

Ուսանող – Պրոֆեսոր, մթություն գոյություն ունի՞:

Պրոֆեսոր – Իհարկե գոյություն ունի: Ի՞նչ է գիշերը, եթե ոչ մթություն:

Ուսանող – Դուք նորից ճիշտ չեք, պարոն: Մթություն նույնպես գոյություն չունի: Մթությունն իրականում լույսի բացակայությունն է: Մենք կարող ենք ուսումնասիրել լույսը, բայց ոչ մթությունը: Դուք չեք կարող չափել մթությունը:

Լույսի մի հասարակ շող կարող է ներխուժել մթության աշխարհ և լուսավորել այն: Ինչպե՞ս կարող եք իմանալ, թե որքան մութ է ինչ-որ տարածք: Դուք չափում եք, թե ինչ քանակությամբ լույս կա: Այդպես չէ՞: Մթությունը հասկացություն է, որը մարդն օգտագործում է, որպեսզի նկարագրի, թե ինչ է կատարվում լույսի բացակայության դեպքում:

Ուսանող – Իսկ հիմա ասացեք, պարոն, մահ գոյություն ունի՞:

Պրոֆեսոր – Իհարկե: Կա կյանք, և կա մահ – նրա հակառակ կողմը:

Ուսանող – Դուք նորից ճիշտ չեք, պրոֆեսոր: Մահը կյանքի հակառակ կողմը չէ, այն կյանքի բացակայությունն է: Մեր գիտական տեսությունների մեջ կարևոր ճեղք առաջացավ:

Պրոֆեսոր – Խոսքն ու՞ր եք տանում, երիտասարդ:

Ուսանող – Պրոֆեսոր, դուք սովորեցնում եք ուսանողներին, որ մենք բոլորս առաջացել ենք կապիկներից: Դուք հետևե՞լ եք էվոլյուցիային սեփական աչքերով:

Պրոֆեսորը գլխով արեց ժպտալով, թե ուր է տանում խոսակցությունը:

Ուսանող – Ոչ ոք չի տեսել այդ գործընթացը, դա նշանակում է, դուք ավելի շատ քահանա եք, քան գիտնական:

Լսարանը պայթեց ծիծաղից:

Ուսանող – Իսկ հիմա ասեք, կա՞ ինչ-որ մեկն այս լսարանում, ով տեսել է պրոֆեսորի ուղեղը: Լսե՞լ է այն, հոտ քաշե՞լ է նրանից, դիպչե՞լ է նրան:

Ուսանողները շարունակում էին ծիծաղել:

Ուսանող – Երևում է, ոչ ոք: Ուրեմն, հիմնվելով գիտական տվյալների վրա, կարելի է եզրակացնել, որ պրոֆեսորը ուղեղ չունի: Ամենայն հարգանքով ձեր հանդեպ, պրոֆեսոր, ինպե՞ս մենք կարող ենք վստահել դասախոսությունների ժամանակ ձեր ասածներին:

Լսարանում լռություն տիրեց:

Պրոֆեսոր – Կարծում եմ, դուք պետք է ուղղակի ինձ հավատաք:

Ուսանող – Շատ ճիշտ է: Աստծո և մարդու միջև միայն մեկ կապ կա՝ դա ՀԱՎԱՏՆ Է:

Պրոֆեսորը նստեց:

Այդ ուսանողի անունն էր Ալբերտ Էյնշտեյն:

Պրոֆեսորն ասաց, որ Աստված գոյություն չունի. Ուսանողի պատասխանն անգերազանցելի էր