Գարիկ Մարտիրոսյանի կինը Փարիզի հայկական եկեղեցուց լուսանկարներ է հրապարակել

Հայ շոումեն՝ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան Instagram-ի իր էջի story հավելվածում նոր լուսանկարներ է հրապարակել: Ժաննան իր տեղադրած լուսանկարներում այցելել է Փարիզի հին հայկական եկեղեցի:

Նշենք, որ հայազգի հայտնի շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, պակաս հումորով չէ, քան իր ամուսինը: Գրեթե ամեն օր Ժաննան սոցցանցերի իր էջերում հումորային գրառումներով զվարճալի լուսանկարներ է հրապարակում՝ բարձրացնելով իր հետեւորդների տրամադրությունը:

Ավելի վաղ Ժաննա Լեւինան Instagram-ի իր էջում հումորային գրառումամբ լուսանկար էր հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում Գարիկ Մարտիրոսյանի կինը կանգնած էր մանեկենների կողքին, որոնց միայն գոտկատեղից ներքևի հատվածն էր առկա: Լուսանկարին կից Ժաննա Լեւինան հումորային մեկնաբանություն էր գրել. «Հայտարարություն. Առաջին սերնդի ժառանգական կախարդ, ձեզ համար կգտնի ձեր երկրորդ կեսին: Ինձ համար գտա և ձեզ համար նույնպես կգտնեմ»:

Գարիկ Մարտիրոսյանի կինը Փարիզի հայկական եկեղեցուց լուսանկարներ է հրապարակել