Կանանց հինգ տեսակ, որոնցից փախչում են տղամարդիկ

1. Երբ կինը փորձում է ամեն ինչ ինքն անել: Նա ուզում է վերահսկել հարաբերությունները, տղամարդուն տեղն է դնում, իրեն համարում է «հարցեր լուծող»: Չնայած նա կարող է լավ մտադրություններ ունենալ, սխալ է տղամարդուն անընդհատ ցույց տալ, թե նա ինչ պետք է անի. դա ջղայնացնում է: Փորձելով վերահսկել նրան` նա խարխլում է նրա արժանապատվության զգացումը, նրանից խլելով տղամարդկությունը:

2. Երբ կինն իրեն մայրիկի պես է պահում. նա պաշտում է տղամարդուն, գնում-գալիս է նրա շուրջը եւ անընդհատ անհանգստանում է, հավատում է, որ նա ոչ մի վատ բան չի կարող անել, գուցե նույնիսկ նրա համար կոստյում եւ գուլպաներ է ընտրում, որ նա առաջին քայլն անի նոր աշխատավայրում: Մայր-կինը հարաբերություններում ամեն ինչ իր վրա է վերցնում, պատասխանատվության ամբողջ բեռը` միայն իր պարտականությունը համարելով այնպես անել, որ հարաբերությունները հաջողվեն: Նա մշտապես մտածում է, թե նա ինչ է զգում եւ որ ինքը կարող է ավելի լավ անել:

Խնդիրն այն է, որ դա երկակի դեր է: Նախ` նման պահվածքը տղամարդու դիմադրությունն է առաջացնում: Ճիշտ ինչպես երեխաներն են ընդդիմանում ծնողների չափազանցված հովանավորությանը: Եվ երկրորդ` կնոջ կողմից արդար չէ տղամարդու հետ վարվել, ինչպես փոքր երեխայի հետ:

3. Երբ կինն առաջին տեղում է դնում իր սեքսուալությունը եւ տղամարդուն մանիպուլյացիայի է ենթարկում սեքսի միջոցով: Եթե տղամարդը սեքս է ուզում, պետք է անի այն, ինչ կինն է ուզում: Բայց ոչ մի հարաբերություն տեւական չի լինի շանտաժի պայմաններում:

4. Մշտապես տառապող կին: Ընդհանուր առմամբ հեքիաթային սցենարը վատը չէ. տղան աղջկա է հանդիպում, փրկում է նրան եւ արդյունքում նրանք ապրում են երկար եւ երջանիկ: Ռոմանտիկ է հնչում, բայց երկար չի գործում: Եթե աղջկան պետք է անընդհատ փրկել, դա չափազանց ուժասպառ անող եւ ոչ ռեալիստական է տղամարդու համար: Նրան պետք չէ անկարող աղջիկ:

5. Երբ կինն անընդհատ գայթակղում է տղամարդուն, բայց ամբողջությամբ չի տրվում: Եվ հարցը միայն սեքսը չէ, այլ հարաբերություններն ընդհանուր առմամբ: Սկզբում դա կարող է զվարճալի լինել, բայց հետո նյարդայնացնում է: Որովհետեւ նման պահվածքը թույլ չի տալիս մտերմանալ, տղամարդն իրեն չբավարարված է զգում, իսկ կինը` միայնակ:

Կանանց հինգ տեսակ, որոնցից փախչում են տղամարդիկ