Մի սիրահարվեք Ցուլի

Կին Ցուլերը հանգիստ ուժի, գեղեցկության մարմնավորում են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լի են կյանքով, սիրով, կարող են կյանքի իդեալական ուղեկից դառնալ:

Կին Ցուլի ուժը հավասարը չունի: Նրանք անհավանական ուժեղ են, երբ խոսքը լուրջ զգացմունքային խնդիրների մասին է:

Ոչ մի վայրկյան ստիպված չեք լինի կասկածել կին Ցուլի հավատարմությանը: Եթե նա սիրում է ձեզ, ազնիվ կլինի ձեզ հետ:

Ցուլերը սիրում են կայունություն կյանքում:

Կին Ցուլի հետ ձեզ անվտանգ կզգաք, սիրված: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները համեստ են, անհանգստանում են մտերիմների անվտանգության և հարմարավետության համար:

Ցուլերը հումորի լավ զգացում ունեն, սիրում են կատակել:

Կին Ցուլերը սահմաններ են գծում, որոնք նրանց դարձնում են ամենաանվտանգ մարդկանցից մեկը: Նրանք խելացի են, հստակ գիտեն՝ երբ է անհրաժեշտ որևէ մեկին մոտ թողնել:

Ցուլի հետ կյանքը լի է ջերմությամբ, բնականությամբ: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները խաղաղասեր են, լույս, բարություն և գեղեցկություն են ճառագում:

Ցուլը դիմացկուն է, մոտիվացված, ինքնավստահ: Նա երբեք խուսախաբ չի անի ձեզ: Նա հեշտ ճանապարհներ չի որոնում. կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը ցանկանում է ավելի ուժեղ դառնալ:

Մի սիրահարվեք Ցուլի