Երեք երեխաների մորը «բռնեցրել» էին մթերքներ գողանալիս․ ոստիկանները հետևեցին նրան մինչև իր տուն և արեցին այն, ինչ ոչ ոք չէր սպասում

Ի՞նչ դուք կանեիք, եթե ձեր երեխաները սոված լինեին, իսկ դուք չունենայիք մի մարդ, ումից կարող եք օգնություն խնդրել։

Երեք երեխաների մայրը հայտնվել էր այդ սարսափելի իրավիճակում։ Նա ուրիշ տարբերակ չուներ՝ բացի խանութից ուտելիք գողանալուց։

Թերեզա Ուեստը պատրաստ էր ամեն ինչի, սակայն անգամ չէր էլ մտածում, որ տեղի ոստիկաններն այդպես կվարվեին։

Նոյեմբեր ամսվա սկզբին ոստիկաններ Կիտ Բրեդշոուն և Կենդիս Սպրանգինսը տեղեկություն ստացան, որ Food Lion խանութում գողություն է տեղի ունեցել։ Նրանց շտապ ուղարկեցին դեպքի վայր։

Կիտը և Կենդիսը որոշեցին միանգամից չձերբակալել հանցագործին, այլ սկսեցին հետևել Թերեզային մինչև իր տուն։ Եվ նրանք անգամ չէին էլ զղջում, որ այդպես վարվեցին․ չէ՞ որ նրանք իմացան երեք երեխաների մոր՝ այդ քայլին դիմելու իրական պատճառը։

Թերեզան պատմում է․

«Ես օգնություն եմ խնդրել, սակայն 3 օր է՝ իմ սեղանին դատարկություն էր։ Եվ այդ ժամանակ ես ուղղակի ուրիշ ելք չունեի»:

Խեղճ մայրը գողացել էր խանութից առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ։ Գումարն այդքան էլ շատ չէր կազմել՝ մոտ 36 դոլար։

Իհարկե, ոստիկանները ստիպված էին տուգանել կնոջը։ Իսկ նա իր հերթին վերադարձրեց բոլոր ուտելիքները, որոնք գողացել էր։

«Սա անգամ չի կարելի հանցագործություն անվանել․ չէ՞ որ նա դա արել է անհրաժեշտության համար։ Նա ընդամենն ուզել է կերակրել իր երեխաներին»,- գրել է այդ շրջանի ոստիկանությունն իր Facebook-յան էջում։

Սակայն պատմությունն այսքանով չավարտվեց։ Նույն օրը երեկոյան ոստիկանական զույգը վերադարձավ Թերեզայի տուն։ Նրանք բերել էին կնոջ և երեխաների համար ուտելիք՝ վճարելով գնումների համար 140 դոլար։ Ոստիկանները ծախսել էին այդ գումարը սեփական գրպաններից։

Ընտանիքի համար նրանք գնել էին առաջին անհրաժեշտության բոլոր մթերքները՝ միս, մրգեր, բանջարեղեն և այլն։ Ինչ-որ մեկի համար սա սովորական բան է, սակայն դա շատ մեծ բան էր նշանակում բազմազավակ մոր համար։ Նրանք էմոցիաները բառերով փոխանցել դժվար է։

Հիլսբորո շրջանի ոստիկանությունը, որտեղ էլ որ տեղի էր ունեցել այս ամենը գրել է․

«Առաջին հերթին մենք բարի սրտով մարդիկ ենք, հետո նոր՝ ոստիկաններ։ Մենք հաճախ են կարեկցում մարդկանց։ Կապիտան Բրեդշոուն և սպա Սպրանգինսն արժանի են գովասանքի»։

Եվ իսկապես, ոստիկանները նույնպես կարող են, բացի մարդկանց պաշտպանելուց, անել այսպիսի բարի գործեր։

Երեք երեխաների մորը «բռնեցրել» էին մթերքներ գողանալիս․ ոստիկանները հետևեցին նրան մինչև իր տուն և արեցին այն, ինչ ոչ ոք չէր սպասում