Նիկոլ Փաշինյանի կոչը՝ Ռուսաստանում ապրող հայերին

Քիչ առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սոչի։ Ադլերի Սբ Սարգիս եկեղեցու մոտ մեծ բազմություն էր հավաքվել՝ դիմավորելու վարչապետին։ Փաշինյանը Ռուսաստանում ապրող հայերին կոչ է արել վերադառնալ և ներդրումներ անել Հայաստանում։

«Սա նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում երաշխավորված է լինելու, և որևէ ներդրում չի լինելու սպառնալիքի ներքո։ Սա մեր ժողովրդի և մեր պետության աստեղային ժամն է։ Այսօր մեր պետության հեղինակությունը բարձր է, քան երբևէ։

Ստեղծված են բոլոր պայմանները, որ մենք ապրենք և երջանիկ լինենք մեր հայրենիքում»,- նշել է Փաշինյանն ու հավելել. «Ես այսօր այստեղ տեսա բազմաթիվ մարդկանց, ում վերջին անգամ տեսել էի Երևանի Հանրապետության հրապարակում։ Հայ ժողովուրդը լի է էներգիայով՝ շենացնելու իր հայրենիքը՝ Հայաստանը և Արցախը»։

«Հայ-ռուսական հարաբերությունները լինելու են շատ ավելի ամուր, շատ ավելի դաշնակցային ու եղբայրական»,- ասել է Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ վաղվա հանդիպումները շատ արդյունավետ են լինելու։

Նիկոլ Փաշինյանի կոչը՝ Ռուսաստանում ապրող հայերին