Պուտինն ում շուննա․ Մեզ մի սարքեք «չմո». Սերգեյ Դանիելյան

«Չնայած այն բոլոր մարտահրավերներին և միգուցե վտանգներին, որ մենք չենք հասկանում, օդում ազատության շունչ կա: Մենք հիմա մի քիչ ուրիշ ենք. այն քաղաքում, որտեղ կարծես էլ մարդ չկար, և բոլորը դժգոհ էին, հիմա նայում ես՝ բոլորը պայծառ դեմքերով են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը այժմ Նիկոլ Փաշինյանի ձեռքում է. «Կուզի՝ այսպես կլինի, կուզի՝ էնպես կլինի: Նա արեց այն, ինչ չարեց ոստիկանությունը»:

Սերգեյ Դանիելյանը նշեց, որ ինքը հարել է այն քաղաքացիներին, ովքեր դեմ էին Սերժին. «Համարում էի, որ նա լճացել է և լավ կանի՝ գնա: Փառք Աստծու, գնաց և գնաց արժանապատվորեն»:

Դերասանը, սակայն, հիասթափվել է Կարեն Կարապետյանից: «Ինչ-որ Մոսկվա են զանգել, ինչ-որ մարդիկ են գնում, մարդիկ են գալիս՝ ոնց որ տղա բերեն մեզ վրա»,- ասաց նա հավելելով, որ երևի շատ տնային տնտեսուհիներ, որոնց համար նա սեքս սիմվոլ է եղել, կհեղափոխվեն:

Սերգեյ Դանիելյանի համոզմամբ՝ մեզ մոտ կհաղթի բանականությունը, կհաղթի բարիությունը. «Ես կյանքում չեմ հավատում, որ բողոքի ցույցերի ժամանակ որևէ ոստիկան կարող է կրակել հայ ժողովրդի վրա»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Պուտինն ում շուննա․ Մեզ մի սարքեք «չմո». Սերգեյ Դանիելյան