Մենք Ձեզ հետ ենք և Ձեզ հավատում ենք. Սոս Ջանիբեկյան

Ցավոք սրտի տարիներ շարունակ ելնելով մենթալիտետի իմ ներքին բարդույթից, չեմ ձգտել լավ հարաբերությունների մեջ լինել նախարարների ու պաշտոնյաների հետ , որ հանկարծ չդիտարկվի ՝ թե իրենցից ակնկալիքներ ունեմ , կամ իշխանամետ եմ դարձել։

Հիմա այն երջանիկ պահն է ,երբ նախարարները և պաշտոն զբաղեցնող արժանավույն երիտասարդները, բացի նրանից, որ ոմանք իմ լավ ընկերներն են,նրանք ունեն շատ առողջ և կառուցողական միտք ,հին ճենջակալած ռաբիզ օլիգարխիկ մտածելակերպ չունեն և նաև լավ գիտակցում են, որ մասնագետներն ավելի կարևոր են լինելու իրենց համար , քան իրենց պաշտոնները։

Եվ վստահ եմ դեռ շատ դժվարություններ նրանք պետք է հաղթահարեն ,որոնք դանդաղ կորպով հայտնվելու են նրանց գործունեության ճանապարհին։

Հետևաբար քննադատելու ու կասկածանքով մոտենալու փոխարեն , ամենակարևորը պետք է գիտակցենք ,որ նրանք ունեն , իրենց կողքին լինելու ,դուխ տալու, հանդուրժելու , համբերատար լինելու, իրեց որպես թիմակից նայելու և օգտակար լինելու պատրաստակամության կարիքը։

Եկեք իրանց միայն դուխ տանք և ասենք , Մենք Ձեզ հետ ենք և Ձեզ հավատում ենք:

Մենք Ձեզ հետ ենք և Ձեզ հավատում ենք. Սոս Ջանիբեկյան