Կարևոր տեղեկատվություն ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիների համար

ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝

  • Վոլգոգրադ
  • Եկատերինբուրգ
  • Կազան
  • Կալինինգրադ
  • Մոսկվա
  • Նիժնի Նովգորոդ
  • Դոնի Ռոստով
  • Սամարա
  • Սանկտ Պետերբուրգ
  • Սարանսկ
  • Սոչի

 Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝

  • oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են  ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,
  • սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,
  • նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:

   Հարգելի ՀՀ քաղաքացիներ,

խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն

Կարևոր տեղեկատվություն ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիների համար