11 տարեկանից ես սկսել եմ ձևափոխության ենթարկել իմ մարմինը. այժմ մարմնիս վրա 150 դաջվածք և 40 վիրահատական միջամտություններ կան

Ավստրալիայի բնակիչ Իթան Բրամբլը 10 տարի առաջ սկսել է փոփոխության ենթարկել իր մարմինը:

Այն ժամանակ նա 11 տարեկան էր, և առաջին անգամ նրա ականջները ծակեցին:

Դրանից հետո նա 40 վիրահատության է ենթարկվել և 150 դաջվածք է արել՝ իրեն հայտարարելով աշխարհում ամենաձևափոխված պատանին՝ գրում է Mirror-ը:

21-ամյա տղան պատմել է, որ հաճախ է ստիպված լինում փողոցում բացատրություն տալ մարդկանց իր տարօրինակ տեսքի մասին: Իթանը խոստովանում է, որ ինքը հակվածություն ունի դաջվածքների հանդեպ, և իր համար դա նույնն է, ինչ դիմահարդարումը աղջիկների համար:

17 տարեկանում Իթանը սկսել է տարվել մարմնի ծանր ձևափոխություններով: Մասնավորապես նա կտրվածք է արել իր լեզվի վրա, քիթը երկու կողմից ծակել է, նունիսկ հեռացրել է իր պորտը: Ավստրալացու խոսքով՝ ամենասարսափելին ակնախնձորներին արված դաջվածքներն էին, քանի որ այդ ընթացքում եթե մարդը պատահաբար շարժվի, կարող է ողջ կյանքում կույր մնալ:

11 տարեկանից ես սկսել եմ ձևափոխության ենթարկել իմ մարմինը. այժմ մարմնիս վրա 150 դաջվածք և 40 վիրահատական միջամտություններ կան