Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի Նիկոլ

Դուք ավելի քան 4 օր արդեն Հայկական Հանրապետության վարչապետն եք, բայց մինչև այժմ չի ազատվել ազգային հերոս, Ֆանատիկ Հայրենասեր Ժիրայր Սեֆիլյանը, որ իր ամբողջ կյանքն ու ունեցվածքը նվիրել է Արցախի ազատագրմանը, չեն ազատվել նաև Սասնա Ծռերը, որոնք իրենց գործողությամբ նպաստեցին արտաքին ճնշումների նվազման, կամ ավելի ճիշտ կլինի ասել, այդ ճնշումների ժամանակավոր դադարեցմանը Հայկական Հանրապետության այդ ժամանակվա ղեկավարության վրա Արցախի հարցում: Իսկ Արցախի հարցում, ոչ ոք իրավունք չունի ոչ մի զիջում կատարել, առանց այդ էլ Դաշտային Արցախի գերակշռող մասը Գանձակ քաղաքով մնացել է Ադրբեջանի կազմում:

Ադրբեջանի կազմում մնացել է Նախիջևանի մարզը, որը ավելի քան 7000 տարի գտնվել է Կենտրոնական Հայաստանի կազմում:

Բացի այդ Դուք խոստացել եք, որ վենդենտա չի լինի, ովքեր հանցագործություն են կատարել և գտնվում են ազատության մեջ, որին ես նույնպես դեմ չեմ, այլապես արյունահեղություն կլիներ, բայց Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Շանթ Հարությունյանը և մնացած քաղաքական բանտարկյալները, ցուցարարները բոլորովին հանցագործություն չեն կատարել, ուրեմն տրամաբանորեն, վենդետա չպետք է լինի նաև այս քաղաքացիների նկատմամբ, ովքեր յուրովի պաշտպանել են մեր Հայրենիքի ու Հայ ժողովրդի շահերը:

Եթե ես լինեի վարչապետ, ապա բացի մարդասպաններից, բռնաբարողներից, դավաճաններից ու խոշոր խաբեբաներից բոլորի համար կհայտարարեի համաներում, ինչպես մեկուսարաններում գտնվողների, այնպես էլ ազատության մեջ գտնվողների համար, որպեսզի վերջիններս, որոնք տարբեր իրավախախտումներ են կատարել, վերադառնան Հայաստան, եթե գտնվում են արտերկրում, իսկ եթե Հայաստանում են գտնվում՝ չհեռանան Հայաստանից:

Հարգանքներով Երեք Ծովերի Հայաստան Քրիստոնյա

Դեմոկրատական Ազգային Կուսակցության (իշխանությունների կողմից չգրանցված)

(ԵԾՀՔԴԱԿ) հիմնադիր

Խաչատրյան Յ.

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին