Ինչպես նիհարել օղակի օգնությամբ

Անհիշելի ժամանակներից օղակը համարվում է աղջիկների լավագույն և անփոխարինելի ընկերը գեղեցիկ և բարակ իրան ունենալու հարցում: Իհարկե, օղակի տեսակը ևս շատ կարևոր է այս դեպքում:

Առավել օգտակար են երկաթե, ծանր կամ ներսի կողմից մերսող օղակները:

Այդպիսիք շատ հեշտ կարող եք գտնել վաճառքում:

Եվ այսպես, քանի՞ անգամ պետք է օղակը պտտացնել` ցանկալի արդյունքի հասնելու համար:

Եկեք կազմենք օղակով մարզումների օրակարգ 1 շաբաթվա համար.

1 օր. 30 րոպե հանգիստ պտտացրեք օղակը, 30 անգամ հետ ու առաջ թեքվեք և 30 անգամ կռացեք, ձեռքերը գետնին հպեք, ապա ուղիղ կանգնեք:

2-րդ օր. 20 րոպե պտտացրեք օղակը, 30 անգամ կքանստեք և բարձրացեք, պառկեք գետնին և 30 անգամ ոտքերը բարձրացրեք ու իջացրեք:

3-րդ օր. 30 րոպե օղակ պտտացրեք:

4-րդ օր. օրվա մեջ 3 անգամ 20 րոպե օղակ պտտացրեք, 3-րդ անգամից հետո 20 անգամ հետ ու առաջ թեքվեք:

5-րդ օր. 30 րոպե օղակ պտտացրեք:

6-րդ և և 7-րդ օրերին շաբաթվա ցանկացած օրվա գործողությունները կարող եք կրկնել:

Հիշեք, 30 րոպեից ավել օղակ պտտացնել չի թույլատրվում:

Ինչպես նիհարել օղակի օգնությամբ