Ովքե՞ր են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր հարևանները

Այսօր Ազատության ֆեսյբուքյան ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե հեղափոխությունից հետո իրենց կյանքում շա՞տ բան փոխվեց, ասաց, որ հեղափոխությունից հետո` առաջին հերթին տունը փոխվեց:

Աննա Հակոբյանի խոսքով՝ դա միակ խոշոր փոփոխությունն է, որ իրենց կյանքում եղել է: Նա ասաց, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց կտա տունը:

Հարցին՝ ովքե՞ր են ձեր հարևանները, Ա. Հակոբյանը պատասխանեց. «Մեր տան աջ կողմում գտնվում է Սերժ Սարգսյանի առանձնատունը, մեր հարևաններն են Սերժ և Ռիտա Սարգսյանները, ձախ կողմում ՝ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի առանձնատունն է»:

Ովքե՞ր են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր հարևանները