Նիկոլ Փաշինյանը՝ քաղբանտարկյալների մասին. Պետք են օրինական գործիքներ

Քաղբանտարկյալների խնդրին պետք է լուծում տրվի, որպեսզի Հայաստանը լինի առանց քաղբանտարկյալների երկիր։

Այդ մասին ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, սակայն, նշել է, որ քաղբանտարկյալների հարցը պետք է լուծվի բացառապես օրինական մեթոդներով։

«Շատերը պատկերացնում են, թե այդ հայտարարությունից պետք է գնանք, բանտախցերի դռները բացենք, ասենք՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք։

Դա ճիշտ ճանապարհ չէ, քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք իրավական գործիքների միջոցով»,- ասել է Փաշինյանը եւ հավելել.

«Ես զբաղվում եմ քաղբանտարկյալների հարցերով, որպեսզի օրինական միջոցներով ազատ արձակվեն։ Եւ այս խնդրում որեւէ տարընթերցում չպիտի լինի»։

Ըստ Փաշինյանի, եթե դատավճիռն ուժի մեջ է մտել, եւ որոշակի ժամկետ են տվել, պետք է նայեն՝ արդյոք պայմանական ժամկետը լրացել է, եւ տեսնեն, թե ինչ օրինական ճանապարհով կարող են խնդիրը լուծել։

Նա կոչ է արել իրավիճակին ըմբռնումով մոտենալ, խոստանալով, թե քաղբանտարկյալների հարցը միանշանակ լուծվելու է։

Նիկոլ Փաշինյանը՝ քաղբանտարկյալների մասին. Պետք են օրինական գործիքներ