«Չեմ կարող մտնել բանտերը, դռները բացել ու ասել՝ տղերք, դուրս եկեք». Փաշինյանը՝ քաղբանտարկյալների մասին

«Հայաստանը պետք է ազատվի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ հավելելով, որ դա պարզ ընթացակարգ չէ.

«Շատերը պատկերացնում են, որ իմ նման հայտարարություններից հետո պետք է գնանք, խցերի դռները բացենք և բանտարկյալներին դուրս թողնենք:

Դա ճիշտ ճանապարհ չէ, մենք խնդիրը պետք է լուծենք օրենքով սահմանված կարգով»,- ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր»-ին, ապա, ըստ Փաշինյանի, այս գործում կան որոշ խնդիրներ, քանի որ եղել են զոհեր:

Նա նաեւ հույս հայտնեց, որ Հայաստանի ոչ մի քաղաքացի չի ակնկալում, որ ինքը կմտնի բանտեր եւ դռները բացի ու ասի` «տղերք, դուրս եկեք»:

Մանրամասն՝ տեսանյութում:

«Չեմ կարող մտնել բանտերը, դռները բացել ու ասել՝ տղերք, դուրս եկեք». Փաշինյանը՝ քաղբանտարկյալների մասին