Ալեքսանդր Բաբասյանի հուզիչ գրառումը նվիրված կնոջը

Ալեքսանդր Բաբասյանն ու նրա կինը՝ Լիլիթը, հայկական շոու-բիզնեսի ամենաքննարկվող զույգերից են: Նրանք ի տարբերություն շատ հայտնի զույգերի՝ երբեք չեն խուսափում խոսել իրենց ընտանեկան, թե խնդիրների, թե հաջողությունների մասին: Այդ է պատճառը, որ մեդիան երբեմն նրանց բաժանում է, երբեմն՝ միացնում, սակայն, եթե հետեւեք դերասանի Instagram-ի էջին, կտեսնեք, որ նրանց համատեղ լուսանկարները միշտ հակառակն են վկայում:

Այսպիսով, Ալեքսանդրը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ում, որում գրկած է Լիլիթին: Դերասանը հուզառատ գրառումով եւս մեկ անգամ սիրո խոստովանություն է արել կնոջը.

«Ամենագեղեցիկն ու ամենազգացմունքայինը ինչը կարող էր ինձ հետ պատահել այս խորհրդավոր աշխարհում, դա քեզ հանդիպելն էր»,-գրել է նա:

Ալեքսանդր Բաբասյանի հուզիչ գրառումը նվիրված կնոջը