Տաքսու վարորդները փակել են Բաղրամյան պողոտան. պահանջում են զրոյացնել տեսախցիկների, արագաչափերի տուգանքները

Անհատ տաքսու վարորդներ փակել են Բաղրամյան 26-ի դիմացի հատվածը և հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Տաքսու վարորդների պահանջն է, որպեսզի զրոյացվեն լիցենզիաների, տեսախցիկների, արագաչափերի տույժերն ու տուգանքները:

Ինչպես նաև նրանք դժգոհում են արտոնյալ պայմաններով աշխատող օնլայն տաքսու վարորդներից:

Վարչապետի աշխատակազմից մոտեցել են ցուցարարներին և տեղեկացրել, որ խնդրի մասին զեկուցել են համապատասխան բաժնին ու խնդիրը կփոխանցեն վարչապետին:

Սակայն, դա տաքսու վարորդներին չի բավարարել, նրանք շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտայի նշված հատվածը:

Տաքսու վարորդները փակել են Բաղրամյան պողոտան. պահանջում են զրոյացնել տեսախցիկների, արագաչափերի տուգանքները