Ով է Նիկոլ Փաշինյանին մշտապես ուղեկցող երիտասարդը

Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց օրեր առաջ Պետական պահպանության ծառայության կողմից նրան անվտանգության աշխատակիցներ էին տրամադրել:

Այժմ էլ այդ աշխատակիցները նրան հսկում էին արդեն վարչապետի կարգավիճակում:

Սակայն մինչ այդ՝ «Իմ քայլը» նախաձեռնության ամբողջ ընթացքում Փաշինյանի և նրա ընտանիքի անվտանգությունը պահպանում էր Հայկ Սարգսյան անունով մի երիտասարդ, ով պայքարի սկզբից մինչեւ վերջ նրա կողքին է եղել:

Եվ այժմ Հայկը շարունակում է գտնվել Փաշինյանի կողքին, չնայած նրան արդեն պաշտոնապես են անվտանգության աշխատակիցներ տրամադրվել:

Նշենք, որ 2017 թվականի մարտի 31-ին միջադեպ էր տեղի ունեցել «Ելք» դաշինքի կողմնակիցների և Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի` Մանախի միջև:

Այդ միջադեպի ժամանակ դաշինքի կողմնակիցների մեջ էր նաև Հայկ Սարգսյանը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Ով է Նիկոլ Փաշինյանին մշտապես ուղեկցող երիտասարդը