Շենքը պայթացնելու ենք․ Եկմալյանի խաբված բնակիչները պատրաստվում են դիմել ծայրահեղ քայլերի

Այսօր՝ մայիսի 17-ին, Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում Եկմալյան 4/16 հասցեի խաբված բնակիչները, որոնց տները քանդել է քաղաքապետարանը՝ խոստանալով այդտեղ շենք կառուցել և բոլորին բավարարել:

Նրանց խոսքով՝ արդեն 13 տարի է՝ իրենք փողոցներում են. «Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Տարոն Մարգարյանը անընդհատ ասել են՝ սպասեք, հողը աճուրդի է դրված, կվաճառվի՝ կտանք: Արդեն 13 տարի, այսինքն՝ էշ, մի սատկի, գարուն կգա, յոնջեն կուտես»:

Բնակիչներից մեկը նշեց. «Ես կաթվածահար եմ անելու 3 շենք, փակելու եմ 15 հազար դոլարով վաճառած ավտոտնակները, շենքն էլ պայթացնելու եմ»: Խոսելով նախկին իշխանությունների մասին՝ նա զայրացած ասաց. «Նրանք պապեր ու պատմություն չունեն, իսկ մենք ունենք պապ ու պատմություն»:

Բնակիչները գիտակցում են. «Փաշինյանը մինուսով է վերցրել այս երկիրը և չունի կախարդական փայտիկ, որ մեկ օրում այս ամենը լուծի, ուստի մենք ներդրող ենք ճարել»:

Շենքը պայթացնելու ենք․ Եկմալյանի խաբված բնակիչները պատրաստվում են դիմել ծայրահեղ քայլերի