Նազենի Հովհաննիսյանը հմայիչ լուսանկար է հրապարակել

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: 35-ամյա հաղորդավարուհին իր տեղադրած լուսանկարին կից մեկնաբանություն չի թողել:

Նշենք, որ Նազենի Հովհաննիսյանը ճամփորդում է Հայաստանով:

Նազենին լուսանկարվել էր Ստեփանավանում գտնվող Սոս Սարգսյանի արձանի կողքին, որին կից գրել էր. «Վարպետի հետ թիկն էինք տվել արևին… նա իմաստուն կերպով լռում էր) ես՝ նոր սովորում եմ… Ստեփանավանը գրկաբաց քաղաք է՝ պինդ մարդկանցով)»:

Իսկ Սեւանից հրապարակած լուսանկարին կից անգլերեն լեզվով գրել էր հետևյալ մեկնաբանությունը. «Չքնաղ Հայաստանը: Անհատների աշխարհ… Սուրբ վայր, որը կոչվում է Մաշտոցներ»: Իսկ հեշթեգներում նշել է «զարմանահրաշ, Հայաստան, 2018» բառերը:

Նազենի Հովհաննիսյանը հմայիչ լուսանկար է հրապարակել