Մշակույթի նորանշանակ նախարարը՝ իր կողմից հնչեցված աղմկահարույց արտահայտության մասին

Այսօր ՀՀ կառավարության նիստից առաջ Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր կողմից հնչեցված աղմկահարույց մտքին: Հիշեցնենք, որ նշանակվելուց հետո Լ. Մակունցը նման գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես և՝ մեզանից յուրաքանչյուրի»:

Լ. Մակունցի խոսքով՝ իր ասածը տարբեր կերպ է ընկալվել հանրության շրջանում. «Ես, ճիշտն ասած, ուրիշ խորություն էի դրել այդ արտահայտության մեջ, մեկնաբանվեց տարբեր կերպ, բայց ես նկատի եմ ունեցել, որ մեզանից յուրաքանչյուրը մշակույթին առնչվում է այնքանով, որքանով հանդիսանում է նրա մի մասը և կրում է այն»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Մշակույթի նորանշանակ նախարարը՝ իր կողմից հնչեցված աղմկահարույց արտահայտության մասին