Էս ի՞նչ ես անում, Նիկոլ ջան, էս ու՞մ ես ուզում պաշտոնի նշանակել…

Լրագրող Գայանե Առուստամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նիկոլ ջան, էս ի՞նչ ես անում. էս ճաշարանի Գուգոն, որ Հայաստանի քաղաքացիներին իր տխեղծ ուղեղի հանգույն անխնա նվաստացրել է ու ստիպել ծնկի գալ ու իր արնոտ տրեխները համբուրել, քեզ առևանգելու հրամանն էլ անձամբ ինքն է կատարել, որոշել ես քո իսկ հրամանով նշանակել հայ ժողովրդի դահի՞ճ, ներքին զորքերի հրամանատա՞ր:

Խելքդ թռցրել ես հա՞ երևի քո ոտքերի տակ սրա գցած նռնակից:

Սա  «լավ» գաղափարներ ունի, մենթերի վահանների վրա սուր ցից ամրացնել ու քաղաքացիներին ցցին հանել:

Նրա նկատմամբ պետք է քրեական գործեր հարուցել, բայց ուզում եք հրամանատա՞ր նշանակել:

Էս ի՞նչ ես անում, Նիկոլ ջան»:

Էս ի՞նչ ես անում, Նիկոլ ջան, էս ու՞մ ես ուզում պաշտոնի նշանակել…