Փոքրիկն արթնացրեց բոլորին իր ճչոցով. Մեկ րոպե անց ծնողներն ուշագնաց եղան…

Բոլոր ծնողներն իրենց երեխաների մեջ փոքրիկ հրեշտակ են տեսնում:

Բայց փոքրիկ Սելիյա Ռուպելն իր ծնողների համար իսկական պահապան հրեշտակ դարձավ:

Քանի որ նա փրկել է իր ընտանիքին մահից:

Մի գիշեր, երիտասարդ ամուսիններ Կայլը և Մոնիկն արթնացան իրենց աղջկա բղավոցից:

«Սովորաբար մեր փոքրիկը շատ հանգիստ է քնում: Բայց այդ անգամ մեր աղջկա լացի ձայնը յուրահատուկ էր: Դա իսկական օգնության աղաղակ էր», – հիշում է Մոնիկը:

Արթնանալով՝ մայրիկը միանգամից վազեց աղջկա սենյակ: Բայց, դեռ միջանցքում, նրա գլուխն այնպես պտտվեց, որ նա վայր ընկավ հատակին: Մոնիկը հավաքեց իր ուժերը և մի կերպ հասավ երեխայի սենյակ: Երբ մայրիկը գրկեց Սելիյային՝ փոքրիկն նմիջապես հետ տվեց…

Կայլը նույնպես վատ զգաց իրեն: Նա հասցրեց զանգել իր ծնողներին և սկսեց իրերը հավաքել, որպեսզի հեռանային տանից: Նրանք փորձում էին դուրս գալ տանից, բայց նրանք ուժասպառ եղան և չկարողացան հասնել դռանը…

Բարեբախտաբար, մեկ րոպե անց հասան տատիկն ու պապիկը, նրանք հարևան տանն էին ապրում: Նրանք բացեցին դուռը և դուրս հանեցին իրենց երեխաներին և թոռնուհուն: Մի քանի րոպե անց եկավ նաև շտապ օգնությունը:

Բժիշկներն ածխածնի օքսիդից թունավորում արձանագրեցին: Քանի որ տանը ցուրտ էր եղել, ծնողները գիշերը միացրել էին ջեռուցումը: Իսկ տանը ածխածնի օքսիդի (գազի) ազդանշանիչ չի եղել…

Լավ է, որ օգնությունը ժամանակին է հասել: Կայլը, Մոնիկը և փոքրիկ Սելիյան թերապիայի կուրս են ստացել դետոքսիկացիոն խցիկներում, որից հետո նրանց առողջական վիճակը վերականգնվել է:

Տուն վերադառնալուն պես Կայլը ածխածնի օքսիդի (գազի) ազդանշանիչ է պատվիրել:

Իսկ Մոնիկը Facebook-ում կիսվել է իր ընկերների հետ այս պատմությունով:

Նա հպարտանում է իր փոքրիկով, ով իր ճիչով փրկել է իրենց ընտանիքի կյնաքը:

Ինչպես նաև կոչ է անում հետևել տան ջեռուցման համակարգի անվտանգության մեխանիզմին:

Փոքրիկն արթնացրեց բոլորին իր ճչոցով. Մեկ րոպե անց ծնողներն ուշագնաց եղան…