Տան տերերը բակում թաղված երկաթե արկղ են գտել․ ի՞նչ կար դրա մեջ, և ո՞ւմ էր այն իրականում պատկանում

Տարիներ շարունակ ամերիկացի Մեթյու և Մարիա Քոլոնա-Էմանուելները կարծել են, որ իրենց տան բակի ետևում գետնից փոքր-ինչ դուրս ցցված երկաթե կտորը հոսանքալարերի համար նախատեսված արկղ է։ Բայց պարզվեց՝ այդպես չէ։

Վեջերս նրանց այգի եղնիկ էր ներխուժել և ավերել ծառերն ու թփերը, որից հետո միայն զույգը նկատել էր, որ երկաթե արկղը կարծես ավելի է դուրս եկել հողից։ Հենց այդ ժամանակ էլ նրանք որոշեցին փորել հողն ու պարզել, թե այդ ինչ արկղ է։

Հայտնաբերվածն իրականում սեյֆ էր, որը բացելուց հետո Մեթյուն և Մարիան ապշեցին․ դրանում 52․000 ԱՄՆ դոլար կար, բազմաթիվ ոսկյա և ադամանդե զարդեր։

Արկղի մեջ նաև գրություն կար՝ հարևաններից մեկի հասցեն։ Զույգը շտապեց հասցեով՝ ճշտելու նրան կապն այդ գումարի և զարդերի հետ։ «Շտապեցինք մեր հարևանի տուն և հարցրինք՝ արդյոք գողություն կատարվել է նրանց տանը։ Նրանք ասացին, որ, այո, կատարվել է»։ Կարճ ժամանակ անց ոստիկանությունը պարզեց ողջ եղելությունը։ 2011 թվականի դեկտեմբերի 26-ին Մեթյուի և Մարիայի հարևանների տանը գողություն էր կատարվել, որի ժամանակ գողացվել էր 52,000 ԱՄՆ դոլար և բազմաթիվ թանկարժեք զարդեր։

Բոլորին հետաքրքրում էր մի հարց՝ ինչո՞ւ նրանք այդքան աղմուկ բարձրացրին գտածոն իրենց պահելու փոխարեն։ «Պատասխանը շատ պարզ է․ այն մեզ չէր պատկանում»,- ասել է Մարիան։

Գտած գումարն ու զարդերն արդեն փոխանցվել են իրական տերերին, ովքեր չէի կարողանում հավատալ, որ 7 տարի անց հայտնաբերվել է նրանց գողացված ունեցվածքը։

Տան տերերը բակում թաղված երկաթե արկղ են գտել․ ի՞նչ կար դրա մեջ, և ո՞ւմ էր այն իրականում պատկանում