«Եթե մտածում ես դուխով լինելն ազատ թռչնին սպանելն ու գլուխը կախ նկարելն է, ավելի լավ է հանես այդ գլխարկը»․ Լենա Նազարյան

Չէ, էս չեղավ դուխով, ընկեր ջան ((
Եթե մտածում ես դուխով լինելն ազատ թռչնին սպանելն ու գլուխը կախ նկարելն է, ավելի լավ է հանես այդ գլխարկը:
Չի կարելի, չգիտեմ էլ ո՞նց բացատրեմ, ոնց հասկացնեմ, որ չի կարելի բոլորից ու բնությունից գողանալ: Քոնը չի՛: Էս թռչունը քոնը չի՛:
Գյումրիից քայլերթի ամբողջ ճանապահին մի քայլ մտնում էինք անտառ, ընկնում էիք աղբով պատված քեֆատեղիների մեջ:
Պետք է վարչապետը լայվով ասվի, որ, ժողովուրդ ջան, չիիիիիի կարելի, որ պարզ լինի՞:
Երեխաները, տարեցները, կենդանիները, թռչունները ու բնությունը պետք է բոլորիս առաջնահերթ հոգածության ներքո լինեն:
Սա՛ է հեղափոխությունը: Եթե չի փոխվելու բնության հանդեպ մեր վերաբերմունքը, ուրեմն հեղափոխություն չի՛ եղել:

«Եթե մտածում ես դուխով լինելն ազատ թռչնին սպանելն ու գլուխը կախ նկարելն է, ավելի լավ է հանես այդ գլխարկը»․ Լենա Նազարյան