Այս կինը մազերն էր սանրում, երբ ականջի մոտ ինչ-որ բան նկատեց. պատճառը սարսափեցրեց նույնիսկ բժիշկներին

7 երեխաների մայր Էնժի Թվիգսն ԱՄՆ-ից այդ օրը պատրաստվում էր դուրս գալ գործերով։

Մազերը սանրելուց նա փոքր չափի գունդ շոշափեց աջ ականջի հետևում։

Չնայած կինը ցավեր չուներ, բայց որոշեց գնալ բժշկի։

Վերջինս ասաց, որ անհանգստանալու կարիք չկա, գոյացությունը ժամանակի ընթացքում կցրվի։

Ժամանակն անցնում էր, սակայն ականջի հետևում գոյացությունը շարունակում էր աճել՝ հասնելով սարսափեցնող չափերի։

Բժիշկները խորհուրդ չէին տալիս հեռացնել ուռուցքը, քանի որ վիրահատությունը կարող էր պարալիզացնել կնոջ դեմքի միմիկաները։

Երկրում, իհարկե, կային մասնագետներ, որոնք կարող էին վիրահատությունն անել, սակայն այդ ամենը շատ մեծ գումար արժեր, իսկ ընտանիքն այդքան փող չուներ։

Կինը որոշեց նամակ գրել «Բժիշկներ» շոուին, հեռուստաալիքի ղեկավարությունը հոգաց վիրահատության ծախսերը։

Բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտ ունեցավ։

Հեռուստադիտողների աչքի առաջ բժիշկները հեռացրին ուռուցքը և վերականգնեցին Էնժիի նախկին դեմքը։

Այս կինը մազերն էր սանրում, երբ ականջի մոտ ինչ-որ բան նկատեց. պատճառը սարսափեցրեց նույնիսկ բժիշկներին