«Թալանչիների վերջը էկել ա». բողոքի ակցիա «ՍԱՍ»-ի դիմաց

Այսօր մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀԿ-ական օլիգարխ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանին պատկանող սուպերմարկետներից մեկի դիմաց: Երիտասարդները վանկարկում էին. «Թալանչիների վերջը էկել ա, օլիգարխների վերջը էկել ա, ոչ աղքատությանը, արժանապատիվ աշխատանք»:

Երիտասարդները կարծում են, որ ՀՀԿ-ական իշխանության հենասյուները հենց Արտակ Սարգսյանի նման օլիգարխներն են, որոնք թալանում են ժողովրդին և մեծ գումարներ վաստակում:

Հիշեցնենք, որ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը ՀՀԿ-ական պատգամավոր է և 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ հայտնվեց սկանդալի կիզակետում: Բան այն է, որ իր աշխատակիցներին ստիպել էր ձայն ապահովել իր համար և աշխատակիցների հետ նման հարցով ժողովներից մեկի ձայնագրությունը հայտնվել էր համացանցում: Միջադեպի կապակցությամբ քրեական գործ հարուցվեց, սակայն ընտրություններից հետո այն կարճվեց:

«Թալանչիների վերջը էկել ա». բողոքի ակցիա «ՍԱՍ»-ի դիմաց