ԵՊՀ-ն պատրաստ է Նիկոլ Փաշինյանին հանձնել դիպլոմը

Երևանի պետական համալսարանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար: Միևնույն ժամանակ Երևանի պետական համալսարանն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողն ավարտական կուրսում բացակայությունների պատճառով հեռացվել է համալսարանից», — նշված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵՊՀ Facebook-ի էջում։

ԵՊՀ-ն պատրաստ է Նիկոլ Փաշինյանին հանձնել դիպլոմը