Սրբուհի Սարգսյանը՝ Հայաստանի ցուցարարների ֆոնին․ երգչուհին շքեղ ելույթ է ունեցել ուկրաինական «Ձայնը» նախագծի եզրափակիչում

Երեկ կայացել է ուկրաինական «Ձայնը» հեռուստանախագծի ութերորդ եթերաշրջանի եզրափակիչը։ Մեր Սրբուհի Սարգսյանը կատարել է բրիտանացի Rag’n’Bone Man սոուլ կատարողի Human երգը։

Երգչուհին ելույթ է ունեցել տեսաշարի ֆոնին, որտեղ ցուցադրվում էին Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաները։ Սրբուհին իր կատարումով հիացրել է ամբողջ դահլիճին, էլ չասենք երգուսույցների՝ Ջամալայի, Պոտապի, Տինա Կարոլի ու Սերգեյ Բաբկինի մասին։

Սակայն «Ձայնը» հեռուստանախագծի հաղթող է ճանաչվել Ելենա Լուցենկոն` Սերգեյ Բաբկինի թիմից։ Տարօրինակ է, որ նախագծի YouTube ալիքից Սրբուհու կատարումը ջնջվել է։

Սակայն տեղի ունեցածի օբյեկտիվության մասին դուք կարող եք դատել ըստ եզրափակիչի մյուս մասնակիցների կատարումների տակ գրված մեկնաբանությունների։ Իսկ մենք մեր կողմից զերծ կմնանք մեկնաբանություններից

Սրբուհի Սարգսյանը՝ Հայաստանի ցուցարարների ֆոնին․ երգչուհին շքեղ ելույթ է ունեցել ուկրաինական «Ձայնը» նախագծի եզրափակիչում