«Մեր ժողովուրդը ում որոշի՝ ես նրան կքվեարկեմ, վսյո». Սամվել Ալեքսանյան

Aravot.am-ը գրում է.

ՀՀԿ խմբակցության հատուկ նիստում այս պահին քննարկվում է Նիկոլ Փաշինյանի վարչապետության հարցը:

Նիստին ներկա են անգամ այն պատգամավորները, որոնք սովորաբար բացակա էին լինում: Խոսքը հատկապես գործարար պատգամավորների շրջանակի մասին է՝ ՍԱՍ-ի Արտակ, Սամվել Ալեքսանյան եւ այլն:

Սամվել Ալեքսանյանի տրամադրությունը շատ բարձր է. «Պատմական պահ է»,- ասաց նա:

Մեր հարցին՝ Նիկոլ Փաշինյանի՞ն եք ընտրելու՝ Ալեքսանյանը պատասխանեց. «Մեր ժողովուրդը ում կընտրի, ես իրա կողմից եմ»:

Հարցին՝ այդ ո՞նց եղավ, որ ձեր դիրքորոշումը փոխեցիք՝ Ալեքսանյանը պատասխանեց՝ «Բայց ես ե՞րբ եմ փոխել իմ դիրքորոշումը: Լսի, ցավդ տանեմ, մեր ժողովուրդը ում որոշի՝ ես նրան կքվեարկեմ, վսյո»:

«Մեր ժողովուրդը ում որոշի՝ ես նրան կքվեարկեմ, վսյո». Սամվել Ալեքսանյան