Ռուսաստանի երիտասարդներն ինձ որպես դեսպան են ուղարկել այստեղ, որ ձեզ ասեմ, որ բոլոր նրանք բոլորը ձեզ հետ են. Շավարշ Կարապետյան

Tert.am-ը գրում է.

Աշխարհահռչակ սուզորդ Շավարշ Կարապետյանը հանրահավաքին նշեց, որ այսօր այստեղ է իր ընտանիքի հետ միասին;

Նա շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին և ասաց.

«Այսօր Ռուսաստանի երիտասարդներն ինձ որպես դեսպան են ուղարկել այստեղ, որ ձեզ ասեմ, որ բոլոր երիտասարդները, աշխատավոր ժողովուրդը ձեզ հետ է, ձեր կողքին է, միասին է»,- ասաց նա:

Կարապետյանը նշեց, որ թող պապանձվի այն մարդու լեզուն, ով կարող է ասել, թե այստեղ ճշմարտություն չկա:

«Ճշմարտությունը ձեր սրտում է, ձեր սերն է, վերաբերմունքն է և այս մեծ դահլիճը, որը լցված է հայ ժողովրդով: Երևի սա վերևից էր ստեղծված, որ մենք ավելի սիրենք միմյանց, ապրենք մեկս մյուսի համար և ստեղծենք գեղեցիկ Հայաստան: 2,5 միլիոն հայությունը Ռուսաստանում ձեզ հետ է, ապրում, շնչում է ձեզանով, հավատացե՛ք, չկասկածեք՝ սերը վառել, սպանել չի լինի»,- ասաց նա:

Նա նշեց, որ եթե վաղը հաղթանակ չլինի, երևի աշխարհը կփլվի:

Ռուսաստանի երիտասարդներն ինձ որպես դեսպան են ուղարկել այստեղ, որ ձեզ ասեմ, որ բոլոր նրանք բոլորը ձեզ հետ են. Շավարշ Կարապետյան