Նիկոլ Փաշինյանի ցավը տանեմ․ Գագիկ Ծառուկյան

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը սատարելու դիմաց նախապայմաններ չի դրել, պորտֆելների հարց չի քննարկվել։ «Դա մեզ սազական չէ, այդպիսի խոսակցություն չենք ունեցել: Մենք սա արել ենք զարգացման համար»,- նշեց Ծառուկյանը:

Նա ընդգծեց, որ պատրաստ են հետագայում համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ և կյանքի կոչել նրա ծրագրերը, եթե դրանք ժողովրդի սրտով են: «Որքան լսել ենք, Նիկոլ Փաշինյանը իր ելույթներում ասում է այն, ինչ ժողովրդի և մեր սրտով է»,- նշեց նա:

Նա նաև ընդգծեց, որ տարբեր քաղաքական ուժեր, գործիչներ իրեն առաջարկել են առաջադրվել վարչապետի պաշտոնում, սակայն ինքը մերժել է, քանի որ հարգում է ժողովրդի որոշումը:

Նիկոլ Փաշինյանի ցավը տանեմ․ Գագիկ Ծառուկյան