«Սիթի»-ի աշխատակիցները միացել են ցուցարարներին

Ի թիվս Երևանի այլ թաղամասերի, փակ է նաև Ծերեթելի փողոցի վրա գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետի հատվածը: Այստեղ, մասնավորապես, հատկանշական է այն հանգամանքը, որ փողոցը փակած քաղաքացիների մեծ մասը սուպերմարկետի աշխատակիցներն են, իսկ խանութի ներսում մնացել են միայն դրամարկղերի աշխատակիցները և ոչ մի գնորդ: Դրսում փակ փողոցներից օգտվելով, ցուցարարները կամ պարում են, կամ երգում, կամ էլ պարզապես գնդակ խաղում:

Հիշեցնենք, «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատերը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է:

«Սիթի»-ի աշխատակիցները միացել են ցուցարարներին