Մթոմ ես երբ եմ էղել իշխանություն, հա էլ ընդդիմադիր եմ․ Սեյրան Սարոյան

Այսօր Ազգային ժողովում նիստի մեկնարկից առաջ Հանրապետական խմբակցության գեներալ պատգամավորներն անդրադարձել են Հայաստանում ստեղծված քաղաքական նոր իրավիճակի մասին:

«Իմ կարծիքը ո՞րն ա, ֆրակցիան ա որոշում, իսկ ես Հանրապետական ֆրակցիայի անդամ եմ։ Անհատական եթե իմ կարծիքն եք ուզում, օրը կգա կասեմ», – ասաց Մանվել Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ երեկ Հանրապետական խմբակցությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններում կքվեարկեն պատգամավորների 1/3-րդի կողմից առաջադրված թեկնածուի օգտին։

Մթոմ ես երբ եմ էղել իշխանություն, հա էլ ընդդիմադիր եմ․ Սեյրան Սարոյան