Սերժ Սարգսյանը սպառնաց ՀՀԿ-ին գնալ ինքնասպանության

Նույնիսկ 150 հոգով մենք կարևորել ենք փողոցում կանգնելը, մենք գնացինք այդ քայլին ու ստացվեց: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:

«Սա նույնիսկ երազանք: Բոլորը մտածել են գիժ են էս մարդիկ: Եթե մտածեինք վտանգների մասին չպետք է տանից դուրս գայինք: Սերժ Սարգսյանը հայտնվել էր հասարակությանը դեմ հանդիման, ընդդիմությունը փոշիացվել էր: Մենք երկու ծայրահեղության արանքում էինք՝ կամ զենքով, կամ հացադուլը: Մեզ իգնոր էին արել, բայց բռնությունը նոր մարդկանց բերեց փողոց: Սերժ Սարգսյանը բացի Մաշտոցի պուրակից ու 1000 դրամներից, բոլոր քաղաքացիական շարժումները հաղթել է: Այս շարժումը քաղհասարակությանը հնարավորություն տվեց Սերժ Սարգսյանի «հախից գալ»»-ասաց Արմեն Գրիգորյանը:

Սերժ Սարգսյանը սպառնաց ՀՀԿ-ին գնալ ինքնասպանության