Անկախության սերունդը եկավ և ասեց՝ մեր դեմ էլ խաղ չկա

«Առաջին լրատվական»-ի տաղավար այսօր հյուրընկալվել էին Արամոն և Էմմա Պետրոսյանը, ովքեր միացել էին համաժողովրդական շարժմանը:

Երգչը ներկայացրեց, թե ինչու ինքը հայտնվեց շարժմանը․ «Ես երբևիցե ՀՀԿ-ի մանդատ չեմ ունեցել, ցանկություն էլ չի եղել: Ես արարող եմ, ինձ չեմ տեսնում կուսակցական շարքերում: Իշխանության կազմակերպած համերգներին ես ներկա եմ գտնվել բայց դա չի նշանակում, որ ես ՀՀԿ-ի ջատագովն եմ կամ համախոհը: Այն կոռումպացված երկիրը, որը սեփականաշնորհվել է, եկել հասել է էս օրին, սեփականաշնորհել են ամեն ինչ Երևան քաղաքից, գյուղերից: Իշխանությունն ամեն ինչ սեփականաշնորհել է: Անկախության սերունդը եկավ և ասեց՝ մեր դեմ էլ խաղ չկա: Նիկոլը դարձավ այդ շարժման սիմվոլը: Նիկոլի վարչապետ լինելով՝ զարթոնք է լինելու»:

Երգչուհի Էմմա Պետրոսյանն իր մտահոգություն հայտնեց․ «Ով եմ ես մենակ, չեմ հիշում վերջին շրջանում, որ ինձ հարցնեն ինչպես ես, ես պատասխանեմ՝ լավ եմ: Ինձ վաստակավորի կոչում տվեցին, չհանձնեցի, որովհետև դա իմ հորն է նվիրված: Մեռնում ենք, օդ չկա»:

Անկախության սերունդը եկավ և ասեց՝ մեր դեմ էլ խաղ չկա