Արամեն ու Աննան նշել են իրենց դստեր 11 ամսականը

Tert.am-ը գրում է:

Արամեն և Աննա Թովմասյանը երեկ՝ մայիսի 4-ին, նշել են իրենց առաջնեկի՝ Աննա Մարիայի 11 ամսականը: Երգչուհին իր ինստագրամյան էջում հոլովակ է հրապարակել, որտեղ երևում է տոնական տորթը, որի վրա պատկերված է «Մոխրոտիկ»-ը:

Հոլովակին կից երգչուհին գրել է. «Իմ աշխարհ, առողջ լինես ու միշտ ժպտաս»:

Հիշեցնենք, որ զույգը փոքրիկին անվանակոչել էր Աննա Մարիա, քանի որ Արամեն ցանկանում էր, որ դուստրը սրբի անուն ունենա։

Դստեր ծնվելուց հետո  Tert.am Life-ի հետ զրույցում երգիչը նշել էր. «Աղջիկս ինձ ևս մեկ անգամ հավատացրեց, որ կյանքում հրաշքներ լինում են։ Հավատացեք, նրա ծնունդը, իսկապես, հրաշք էր»: Թեև Արամեն միշտ ցանկացել է որդի ունենալ, բայց դստեր ծնունդով էլ բավականին երջանկացել է, ինչը փաստել էր կինը՝ Աննան:

«Ասում է`երբ իմացանք, որ աղջիկ ենք ունենալու, ինձ համար այլևս կարևոր չէր այն միտքը, որ տղա էի ուզում, ինձ համար կարևոր էր, որ մենք արդեն բալիկի ենք սպասում։ Հիմա, երբ երեխայի շորիկները չեմ հասցնում հագցնել, ասում եմ, ոչինչ կպահեմ մեր մյուս աղջկան կհագցնեմ, ինքն ասում է` եթե Աստված կամենա, երկրորդը տղա կլինի, երրորդը` աղջիկ։ Ինքը շատ ուրախ է, որ աղջիկ ունենք»,-ասել էր Աննան:

Արամեն ու Աննան նշել են իրենց դստեր 11 ամսականը