Իսկ դուք նրան տեսա՞ք․ աղջիկն այս ընտանեկան լուսանկարում ուրվական է տեսել

28-ամյա բրիտանուհի Ռինից Տրեֆլան մեկնել էր հանգստ ընկերների և հարազատների հետ։ Այս լուսանկարն արվել է այդ ժամանակ։ Աղջիկը սարսափած էր, երբ որոշ ժամանակ անց նայեց լուսանկարին և նկատեց իր ընկերոջ մեջքի հետևում երևացող ձեռքը։ Նա հրապարակեց լուսանկարը սոցկայքերում, որպեսզի իրեն օգնեն հասկանալ, թե ինչպես է այն հայտնվել իր ընկերոջ մեջքի հետևում, երբ այդ ժամանակ, բացի իր ընտանիքի անդամներից և ընկերներից, այլ մարդ չկար։

Իսկ ահա ձեռքը բավականին իրական է երևում։ Այլ անձի ներկայությունը լինել չէր կարող, քանի որ այս լուսանկարից անմիջապես հետո ևս մեկ լուսանկար է արվել, որտեղ արդեն չկա ձեռքը։ Հմայությամբ զբաղվող մարդիկ նշեցին, որ լուսանկարում պատկերված գեր մարդը կարճ ժամանակ անց ողբերգական մահով մահացել է, իսկ ահա ձեռքը կարծես նրա վրա է ուղղված։

Պարզվեց, որ նրանց հանգստավայրի շուրջ բավականին մութ պատմություններ են պտտվում։ Ռինիցն ինքը որոշեց տեղեկություններ հավաքել և պարզեց, որ այդ տարածքում հաճախ են պատահում տարօրինակ ու անհասկանալի մահվան դեպքեր, ողբերգական պատահարներ, իսկ լուսանկարն անելու օրը մոտակայքում հայտնաբերված է եղել կնոջ դիակ։

Իսկ դուք նրան տեսա՞ք․ աղջիկն այս ընտանեկան լուսանկարում ուրվական է տեսել