Ի՞նչ չի կարելի ասել հորոսկոպի յուրաքանչյուր նշանի կնոջ

Խոյ

«Ոչ»

Երբեք Խոյ կնոջը «ոչ» մի ասեք, հատկապես ի պատասխան նրա խնդրանքի կամ հրավերի։ Խոյ կինը շատ ակտիվ է, նրան դուր է գալիս մրցել ու արկածներ փնտրել։ Եթե մերժեք նրան՝ ասելով «ոչ», նա կմտածի, որ շատ թույլ եք նրա համար, իսկ եթե արդեն հարաբերությունների մեջ եք, նա կարող է կասկածել՝ արդյոք դուք նրան համապատասխան զուգընկե՞ր եք, թե՞ ոչ։

Ցուլ

Խուսափեք ախորժակի կամ ուտելիքի հետ կապված թեմաներից։

Ի՞նչ տեղի կունենա, եթե նրան ասեք՝ «Ու դու այս ամբողջը ուտելու՞ ես» կամ «Դու դեռ քաղցա՞ծ ես»։ Ամենայն հավանականությամբ նրան դուր չեն գա նման հարցերը։ Երբեք մի բացեք այս թեման, նույնիսկ եթե նա մոդելի նման նիհար է։ Այն, թե ինչպես, ինչ ու երբ է նա ուտում, վերաբերում է միայն նրան, ու կողքից մեկնաբանությունների կարիք չունի։

Երկվորյակ

«Ինձ սխալ մի հասկացիր»

Երբ գործ եք ունենում Երկվորյակի հետ, պետք է շատ զգույշ լինեք ձեր խոսքերի մեջ։ Երկվորյակները շփման հիանալի մասնագետներ են ու գեղեցիկ բառերի վարպետ։ Նրանք շատ են մտածում այն մասին, թե ինչպես ճիշտ բառեր օգտագործեն ճիշտ ժամանակին։ Բանն այն է, որ նրանք շատ ճիշտ են հասկանում ձեր ասած ամեն մի բառ, այնպես որ, այս արտահայտությունը բնավ տեղին չի լինի։

Խեցգետին

«Վատ տրամադրությու՞ն ունես»

Խեցգետին կանայք շատ էմոցիոնալ են։ Մեծամասամբ սա լավ է, քանի որ նրանք կարողանում են կարեկցել մարդկանց, բայց այդ զգացմունքայնությունն ունի նաև բացասական կողմ. նրանք կարող են սրտին մոտ ընդունել նույնիսկ այն, ինչն ընդհանրապես վիրավորական չէ։

Եթե նրան հարցնեք՝ վատ տրամադրությա՞մբ է, կամ մի՞շտ է այդքան տխուր, որպես պատասխան կստանաք ագրեսիա։ Չարժե նյարդայնացնել նրան այդպիսի աննրբանկատությամբ։

Առյուծ

«Այս ի՞նչ ես հագել»

Առյուծ կինը միշտ հիանալի տեսք ունի։ Նա հպարտանում է իր արտաքին տեսքով։ Նրան այսպիսի բան ասելը հունից կհանի նրան։

Կույս

«Դու չափից շատ հարցեր ես տալու»

Կույսերն ինտելեկտուալ են ու խելացի։ Սիրում են հետազոտություններ անել ու լուծել անլուծելի առաջադրանքներ։ Այդ է պատճառը, որ երբեք չի կարելի նրան այսպիսի բան ասել։

Կշեռք

«Հանգստացի՛ր»

Կշեռք կանայք փնտրում են խաղաղություն ու ներդաշնակություն։ Այս արտահայտությունն ավելին քան անտեղի կլինի ու կտա հակառակ ռեակցիան։

Կարիճ

«Քո ընկերուհին իսկապես հիանալի տեսք ունի»

Կին Կարիճը սեքսուալ է, կրքոտ ու ուժեղ։ Նա տանել չի կարողանում ուրիշ կանանց հասցեին արված կոմպլիմենտներ լսել։

Աղեղնավոր

«Մայրիկդ էլ է այդպես ասում»

Նա չի սիրում, երբ իրեն համեմատում են՝ նույնիսկ սեփական մոր հետ։

Այծեղջյուր

«Հոգնած տեսք ունես»

Այծեղջյուրներն աշխատասեր են, կենտրոնանում են իրենց աշխատանքի վրա։ Եթե ասեք նրան, որ հոգնած տեսք ունի, անչափ կբարկանա։ Չարժե նրան հիշեցնել մի բան, որի մասին ինքն էլ լավ գիտի, ու դա իրեն հաճելի չէ։

Ջրհոս

«Իմ նախկինն էլ էր սիրում այս դերասանին»

Չի կարելի նրան համեմատել այլ կանանց հետ, քանի որ նա միշտ պետք է իրեն միակը և ունիկալ զգա։

Ձկներ

«Դու գժվել ես»

Այս արտահայտությունը նրան կնեղացնի, քանի որ նա կմտածի, որ իր ասածները կամ արածները անիմաստ են, ու չի ցանկանա շարունակել դրանք

Ի՞նչ չի կարելի ասել հորոսկոպի յուրաքանչյուր նշանի կնոջ